Երկրաբանական հիմք

Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է,որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները։

Հողային բաղադրիչ

Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակությունը:Հողի տարբեր տիպերը այս թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի արդյունավետությունը:

Ռելիեֆը՝որպես բաղադրիչ

Ռելիեֆը հարթավայրային երկրներում նպաստավոր է և դրա շնորհիվ մարդածին լանդշաֆտը մեծ զարգացման է հասել:

Կլիմայական բաղադրիչ

Կլիման լանդշաֆտներում գրեթե միշտ ղեկավարող գործոնի դեր է կատարում և աշխարհագրական-լանդշաֆտային գոտիները առանձնացնելիս դառնում է հիմնականը:Լանդշաֆտային և կլիմայական գոտիների սահմանները համընկնում են:

Ջրերը

Ջուրը մարդածին լանդշաֆտներում դառնում է հաղորդակցության ուղի ,մասնակցելով բնակչության կենցաղային,սնման և բուժման աշխատանքներին:

Կենսոլորտը

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է ,չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն:Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը,որը բույսերի և կենդանիների միասնություն է առանց անկենդան միջավայրի

Անթրոպոգեն բաղադրիչը

21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու:Ամեն տարի մարդը ընդերքից հանում է 120մլդ տ զանազան հանքանյութեր ,15 մլդ տ վառելանյութ : Վերջին տարիների հաշվարկով մարդը ոչնչացրել է աշխարհի անտառներ 70% -ը ,այդ իսկ պատճառով մարդու ներկայիս ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է